Երկու էստոնացիների տուգանել են լվացքի մեքենայի մեջ կատվին պտտելու համար
ՀասարակությունԷստոնիայում դատարանը տուգանել է երկու տղամարդու, որոնք իրենց սոցցանցի էջում հրապարակել են տեսագրություն ՝ լվացքի մեքենայի մեջ պտտվող կատուներով։
Դատարանը որոշել է, որ 55-ամյա Այվարի ու 26-ամյա Կերմոյի արարքը խախտում է կենդանիների պաշտպանության մասին օրենքը ու տուգանել Այվարին 900 եվրոյով, իսկ Կերմոյին՝ 549 եվրոյով։
Տղամարդիկ նաեւ պետք է վճարեն փաստաբանի ծառայությունները։
Ըստ մեղադրանքի՝ Այվարը անցած ամռանն իր տանը երկու կատուների մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու միացրել այյն։ Կատուները սահում էին ու ընկնում պտտվող լվացքի մեքենայի մեջ, իսկ Կրեմոն տեսագրում էր այդ ամենը։Կենդանիները ողջ են մնացել։