ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կփոխվի. նոր դեսպանի անունը կա «Պանամական փաստաթղթերում». «Ժամանակ»
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է.
«Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան:
Տողանյանի անունը նշվում է այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերում», որը տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների և դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաև, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: