Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.66%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.79 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.52%-ով եւ հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: