Հրդեհ է բռնկվել Գ. Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Մ.-ի բնակարանի ննջասենյակում (12 քմ)՝ այրվում է մեկ բարձ, ներքնակ եւ ծածկոց՝ մասամբ. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:53-ին: