ՀՀ ոստիկանության պետը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ
ՀասարակությունԿանանց տոնի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետոստիկանության գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետի ուղերձում ասված է.
«Սիրելի կանա՛յք: Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք, տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց:
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որ ամուր թիկունք են կյանքը օրենքի ու ժողովրդի ծառայությանը տված իրենց հարազատներին: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ:
Երջանկություն ձեզ, սիրե լինե՛ր, Աստված ձեզ պահապան»: