Դակոնդա Ջոնսոնը ծնողներին խնդրել է չդիտել իր մասնակցությամբ էրոտիկ դրաման
LifestyleՉնայած նրան, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը նայեմ են միլիոնավոր մարդիկ, այնուամենայնիվ նրանց թվում չկան դերասանուհու՝ Դակոնդա Ջոնսոնի ծնողները։ Դերասանուհին խոստովանել է, որ խնդրել է իր ծնողներին և դերասաններ Մելանի Գրիֆֆիտին և Դոն Ջոնսոնին երբեք չնայել այդ ֆիլմը։
27-ամյա դերասանուհին նշել է, որ իր աստղային ծնողների համար շատ կարևոր է նրա մասնագիտական աճը, սակայն վերջիններս մեծ դժվարությամբ են համաձայնել չնայել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը, քանի որ նրա շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։
«Ես գիտակցում եմ, որ դա դժվար էր իրենց համար, սակայն ես ստիպեցի, որպեսզի նրանք խոստում տան։ Եվ իրենք հարգում են իմ որոշումը»,- ասել է Դակոտան OK! Magazine ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ։