Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»


Հայաստանն այսօր դարձել է նորարարական եւ բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր. ՀՀ նախագահը՝ Փարիզում

Հայաստանն այսօր դարձել է նորարարական եւ բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կայուն զարգացող, համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին արդյունավետ դիմակայող Հայաստան: Տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք ուղեկցվեցին տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ եւ ազգային արժույթների կտրուկ արժեզրկմամբ, ապացուցեցին Հայաստանի վարած հարկաբյուջետային եւ ֆինանսավարկային քաղաքականության կենսունակությունը: Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, եւ դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր:

Երկրում հաջողությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության մասին են վկայում նաեւ միջազգային հեղինակավոր վարկանիշները, որոնցում Հայաստանը տարեցտարի կայուն առաջընթաց է գրանցում: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ այս տարի ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Հասկանալի է, որ լինում են դեպքեր, երբ տարբեր վարկանիշներում երկրների զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում ներդրումների համար:

Մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարեւան երկրի՝ Ադրբեջանի պարագայում գերշահույթներ ստանալու ակնկալիքը, կարծես, երկրորդական պլան է մղում երկրի տնտեսության իրական վիճակն արտացոլող գնահատականները:

Իհարկե, կայուն տնտեսական աճի համար միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ: Երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից մեզ համար առաջնահերթ են երկրում գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը, մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ինստիտուտների կատարելագործումը:

Այս տեսլականով առաջնորդվեցինք նաեւ, երբ ձեռնարկեցինք Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որ ընդունվեցին 2015 թվականիդեկտեմբերին: Նոր Սահմանադրությամբ մենք ո՛չ միայն առանցքային փոփոխություններ կատարեցինք մեր պետական կառավարման համակարգում՝ անցում կիսանախագահականից լիարժեք խորհրդարանական համակարգի: Մեր խորին համոզմամբ՝ այդ փոփոխությունները նաեւ իրենց դրական ազդեցությունը կունենան երկրի տնտեսական կյանքի աշխուժության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ հատուկ շեշտադրվում են ազատ տնտեսական մրցակցությանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ ձեռնարկատիրությանը խթանելու ուղղված դրույթները:

Չունենալով ելք դեպի ծով եւ էներգետիկ պաշարներ, գտնվելով շրջափակման մեջ երկու հարեւան երկրների կողմից՝ մենք երբեք չընկրկեցինք դժվարությունների առջեւ: Հակառակը` դրանք դարձան մեր ժողովրդի ստեղծագործ միտքն ու հնարամտությունը զարգացնելու շարժիչ ուժը:

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի եւ մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական եւ բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը: Այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25% աճ, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է շուրջ 4%»:

 

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»