Ձեր ներկայությամբ շարունակեք բոլորիս հոգիներում ամրացնել ազնիվ ձգտումները դեպի գեղեցիկն ու բարին. Հովիկ Աբրահամյան
ՀասարակությունՍիրելի՛ կանայք,
շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Մեր հայրենիքի համար բախտորոշ փուլերում դուք միշտ էլ ամուր կանգնած եք եղել մեր կողքին` արժանապատվորեն կրելով ձեզ բաժին հասած բոլոր փորձությունները:
Անուրանալի է ձեր կարևոր դերակատարությունը մեր զավակներին դաստիարակելու, կրթելու, նրանցից լավ մարդ ու արժանապատիվ քաղաքացի կերտելու գործում:
Գարնանային այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առիթով մաղթում եմ, որ արժևորված ու գնահատված լինեք ձեր ընտանիքներում, հասարակական-քաղաքական կյանքի այն բոլոր բնագավառներում, որտեղ դուք գործունեություն եք ծավալում : Թող գեղեցկությունը, ներդաշնակությունն ու առողջությունը երբեք չլքեն ձեզ: Ձեր ներկայությամբ շարունակեք բոլորիս հոգիներում ամրացնել ազնիվ ձգտումները դեպի գեղեցիկն ու բարին: