Սահմանադրական բարեփոխումների նախագիծը լայն քննարկման չներկայացնելը տարօրինակ կլինի
Բլոգ
Որոշ քաղաքական ուժեր նախագահի այս քայլը որակել են որպես նահանջ ու դրա պատճառների թվում տեսնում են եռյակի գործունեությունը: Անկեղծ ասած, այս մեկնաբանության մեջ որաշակի շահարկման տարր է նկատվում:
Քանի որ խնդիրը բավականաչափ բարդ է ու կարևոր, որպեսզի առանց հասարակական ու քաղաքական քննարկումների ու լայն կոնսոլիդացիայի, փոփոխությունների ընդունմանն ուղղված հաջորդ քայլերի ընթացք տրվի: Ավելին, նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե անմիջապես դրական եզրակացություն տրվեր ու հարցը դրվեր հանրաքվեի:
Այն, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ու մասնավորապես եռյակը դեմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին ու մի շարք քաղաքական գործիչներ նույնիսկ հայտարարում են, թե չեն էլ կարդացել փոփոխությունների փաստաթուղթը, դա նրանց դիրքորոշումն է ու կարելի է հասկանալ: Թեև, նախընտրելի կլիներ, եթե ընդդիմությունը ևս ներգրավվածություն ունենար փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման մեջ` բարձրացնելով կազմվող փստաթղթի արժեքն ու որակը:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը