Բանտապետերն աշխատելու են իրենց շեֆի՝ Արփինե Հովհաննիսյանի համար ու «զոն նայողների» օգնությանն են դիմում. «Ժողովուրդ»
Հասարակություն«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել։ Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն Էլ այն Է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար։
Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն Է դիմել այն բանից հետո, երբ պարզվել Է, որ բանտարկյալների մեծ մասն ամենևին Էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին։ Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ։ Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞։ Ամեն մարդ իրա գործն է անում։ Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ»։ Հարցին՝ ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետևաբար՝ իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք։ Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։