Օբամեյանգի հեթ-տրիկը Բորուսիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչի` Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում դորտմունդցիները հաղթել են 4:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքներով դուրս եկել հաջորդ փուլ (0:1, 4:0):
«Բորուսիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ աչքի է ընկել ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը: