Ռուսաստանում բնակելի շենքի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի
ՀասարակությունՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում սկսվել է երկու գործարարների սպանության հետաքննությունը, որոնց մարմինները նախօրեին հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձանց զոհ են դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով, հաղորդում է DNI24-ը:
Ահազանգը ստացվել է Լենինի անվան փողոցի բնակիչներից մեկից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են անշունչ մարմինները՝ հրազենային վնասվածքներով: Զոհերից մեկը 1966 թվականին ծնված տղամարդ է: Նրա ուղեկիցն ավելի երիտասարդ է եղել, սակայն վերջինիս անձը դեռեւս ճշտված չէ:
Զոհին լավ ճանաչող մարդկանց հարցաքննությունը ցույց է տվել, որ իր մահվան նախօրեին տղամարդը խոշոր գումար է ստացել եւ պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետեւից: Սպանության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն: