Հունաստանի արտգործնախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
ՀասարակությունՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն մարտի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարարը ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ և հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Նիկոս Կոցիասը շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմությանը, ողբերգական դրվագներին և իրողություններին:
Հրաժեշտից առաջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: