Բնապահպանության նախարարությունը քննարկում է Սևանա լճում թռչունների անկման հարցը
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարությունը քննարկում է Սևանա լճի սառցակալման ու դրա պատճառով թռչունների անկման հարցը: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Սևանի սառցակալման հետևանքով մտահոգությունը, որ փոխանցվել է մեզ բնապահպանների կողմից, նրանց մասնակցությամբ քննարկման փուլում է: Սակայն բնապահպանության նախարարությունը պետք է ունենա անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ, որ իրականացնի սառցահատման աշխատանքներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Միաժամանակ, նա ապատեղեկատվություն որակեց այն պնդումները, թե սառցակալման հնարավորության մասին նախարարությունն օդերևութաբանների կողմից տեղեկացվել է նախապես, սակայն լուրջ չի վերաբերել ստացած տվյալներին: «Թող որևէ մեկը նման բան ասի, որ մեզ դիմել են, մենք չենք արձագանքել: Նման բան չկա», - ասաց Արծվիկ Մինասյանը: