Բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող զինծառայողներին կենսաթոշակ հատկացնելը պարզեցվում է
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի, կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
«Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է, երբ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ: Նախագիծը նախատեսում է երրորդ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է լիազորագրով»,- ասաց Ասատրյանը:
Ըստ գործող ընդհանուր կարգի` կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է միայն, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կ ամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը:
Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ: