28 տարի հետախուզվողը հայտնաբերվել է հսկիչ անցագրային կետում
ՀասարակությունՈստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և «Գոգավանի» հսկիչ անցագրային կետի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թվականին ծնված Էդիկ Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 1989 թվականի հունվարի 3-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 96 հոդվածի 1 մասի մեղադրանքով: