Չուլջյանը Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում աջակցություն է հայտնել Բեքչյանիին
ՀասարակությունԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է, որ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններում աջակցում է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տրամադրած հայտարարության մեջ Չուլջյանը կոչ է արել պատրիարքարանի հոգևորականներին ևս աջակցել Բեքչյանին:
«Վստահ եմ, որ իմ հոգևոր եղբայրը իրեն տրված պարտականությունները կիրականացնի ամենասեղմ ժամկետում անկողմնակալությամբ և արդարադատությամբ»,- ասել է նա:
Չուլջյանը տեղեկացրել է նաև, որ տեղապահի ընտրությունից հետո որպես Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կմեկնի Ստամբուլ` հանդիպելու տեղի հայերին: «Միշտ երջանիկ եմ եղել այցելել Ստամբուլ և Թուրքիայի տարբեր հատվածներ, հանդիպել մեր հավատավոր ժողովրդի հետ: Զբաղվածությանս պատճառով Թուրքիա այցելում եմ ոչ շատ հաճախ»,- նշել է նա: