ՀՀ նախագահը Լիոնում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին
ՀասարակությունՊաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին այցելեց Լիոն:
Հանրապետության Նախագահը Լիոն այցի մեկնարկին ծաղկեպսակ զետեղեց Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:
Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2006 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցի կապակցությամբ: Հուշարձանի վրա հայերեն, ֆրանսերեն և անգլերեն գրված է. «Ի հիշատակ 1 500 000 հայերի, որ բնաջնջվեցին 1915-1918 թթ. երիտթուրքերի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»։
Հուշարձանի ճարտարապետն է Լեոնարդո Բասմադյանը: