Թոմաս Տուխել. «Բարսելոնայի» հետ համեմատ մեր հաղթանակը ձանձրալի էր
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց հետո անդրադարձել է նաեւ «Բարսելոնայի» տպավորիչ «քամբեքին» ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դիմակայությունում:
«Երբ մենք հեռանում էինք խաղադաշտից, «Բարսելոնա» - ՊՍժ խաղում հաշիվը 4:1 էր: Հանդիպման ավարտից 2 րոպե առաջ մենք դիտում էինք այն: Անպիսի տպավորություն էր, որ «Բարսելոնան» դեռ կարող է գոլեր խփել: Երբ դա տեղի ունեցավ, սկսվեց խելահեղ ինչ-որ բան: «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակից հետո մենք կարծում էինք, որ հզոր ենք, սակայն «Բարսելոնայի» հետ համեմատ, մենք ձանձարլի ենք թվում: Եթե որեւէ թիմ կարող էր անել նման բան, ապա դա «Բարսելոնան» էր: Շնորհավորում եմ, դա անկրկնելի ելույթ էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր: