Գիտնականները բացահայտել են ալկոհոլի նկատմամբ կախվածության առաջացման պատճառը
ՀասարակությունԱլկոհոլային խմիչքներ օգտագործելու հակվածությունը կարող է «ուրախության հորմոնի»` դոֆամինի արտադրության խախտման հետևանք լինել:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի, Ֆրանսիայի Բարձրագույն դպրոցի և ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի համատեղ հետազոտության արդյունքները:
Ալկոհոլը խոչընդոտում է դոֆամին արտադրող նեյրոնների նորմալ կենսագործունեությանը, և հորմոնի ավելցուկը հանգեցնում է ինչպես դրական, այնպես էլ բացասական սովորությունների ամրապնդմանը, այդ թվում` նաև ոգելից ըմպելիգների նկատմամբ հակման:
Ոգելից խմիչքների օգտագործման ժամանակ դոֆամինն ազդում է նյարդային համակարգի «բավարարման կենտրոնի» վրա` ստիպելով օրգանիզմին անհամբեր սպասել ալկոհոլի հաջորդ «չափաբաժնին»: