Ֆինլանդիայում մտադիր են լռությունն ու հանգստությունը զբոսաշրջային բրենդ դարձնել
ՀասարակությունԲնության գեղեցկությունը, հանգստությունն ու լռությունը դառնում են Ֆինլանդիայի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեական հեռուստաալիքը, ֆինն տուրօպերատորները շեշտը դնում են նոր զբոսաշրջային բրենդի ու ծառայության վրա, այն է բնության գրկում ներդաշնակության հասնելու և մենություն գտնելու հնարավորությունը:
Տեղացի տուրօպերատորների խոսքով` լռությունը կարող է նոր զբոսաշրջային բրենդ դառնալ: «Բնության ուսումնասիրությունն ու լռությունը հատուկ պահանջարկ են վայելում և կարող են զբոսաշրջային այցեքարտ դառնալ Ֆինլանդիայի համար», - կարծում են ոլորտի մասնագետները: