Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի գինը նվազել է 2016-ի դեկտեմբերի նվազագույն ցուցանիշից
ՏնտեսությունՆավթի` նախօրեին սկսած համաշխարհային գնանկումը շարունակվում է: Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE էլեկտրոնային բորսայում նվազել է:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, մարտի 9-ի դրությամբ` նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 52.38 դոլար: Մինչդեռ տեխասյան WTI ընկերության նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմել է 49.48 դոլար` մեկ բարելի դիմաց:
2016-ի դեկտեմբերի կեսերից ի վեր առաջին անգամ տեխասյան ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է հոգեբանական կարևորություն ունեցող 50 դոլար ցուցանիշից: Այսպիսով ապրանքային շուկայում նախօրեին սկսված գնանկումը շարունակվում է:
Նավթի արժեզրկումը պայմանավորված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած լուրերով, որոնց համաձայն ամերիկյան նավթային պահեստարաններում «սև ոսկու» պաշարների աճ է գրանցվել: