Գյուղապետերը ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք, որ մնան պաշտոնին.Գագիկ Ծառուկյան
Հասարակություն«Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին դիմելով նշեց. «Ձեր տունը քանդող գյուղապետերն են, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար, իրենց կեղծիքները թաքցնելով` ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք, որպեսզի մնան պաշտոնին»,- ասաց Գ. Ծառուկյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացիները չեն ընտրում իրենց խղճի մտոք, ապա չեն էլ կարող պահանջել, հետեւաբար որեւէ փոփոխության ակնկալիք տվյալ պարագայում չպետք է ունենալ:
Հավաքվածներից մեկը գոռաց. «Վախենում ենք, դրա համար էլ իրանց ասածն ենք անում»: Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Մի՛ վախեցեք: Ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չի: Որոշողը դուք եք, հետո ընտրությունը չվերջանա ասեք` վա՜յ, իշխանափոխություն չի լինում: Կրկնում եմ` ես չեմ ասում հենց ինձ ընտրեք, բայց ընտրեք ուզելով, ոչ թե վախենալով: Ոչ մեկին չմեղադրեք, ում կհավատաք, նրան էլ կընտրեք, ոչ մեկին խաթր չանեք»: