Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Հայտնի միջազգային կազմակերպությունը Ադրբեջանին զրկել է անդամակցությունից

Միջազգային

 «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն» (EITI) միջազգային ազդեցիկ կազմակերպությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով` զրկել է կարգավիճակից:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն» (EITI) կազմակերպության տնօրենների խորհուրդը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացրել է իր 36-րդ ժողովը, որի ժամանակ քննարկել է նաև Ադրբեջանի կարգավիճակի հարցը:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ադրբեջանին զրկել անդամակցությունից:

Կազմակերպության ղեկավար կազմի պատճառաբանությամբ՝ Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամության համար պարտադիր ներքին բարեփոխումները, որոնց արդյունքում պետք է բարելավվեր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների իրավիճակը:

EITI-ի ղեկավար մարմինը Աստանայում կայացած 35-րդ ժողովի ժամանակ Ադրբեջանի առջև դրել էր մի շարք նախապայմաններ, որոնց կատարման դեպքում այդ երկիրը կարող էր շարունակել իր անդամակցությունը:

Այդ նախապայմանները կատարելու համար տրվել էր 6 ամիս ժամանակ, սակայն Ադրբեջանում հատկապես վերջին ամիսներին ավելի է վատացել իրավիճակը, և այդ երկրի կառավարությունը, հասարակական կյանքում բարեփոխումներ կատարելու փոխարեն, ավելի է ուժեղացրել ակտիվիստների, հասարակական գործիչների և ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները:

Դեռևս 2016-ի հոկտեմբերի 25-ին 18 միջազգային կազմակերպություններ պահանջել էին Ադրբեջանին հեռացնել «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության » (EITI) անդամ երկրների ցուցակից:

Այդ կազմակերպությունների շարքում էին այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Freedom House-ը եւ Index on Censorship-ը: Նմանատիպ պահանջի պատճառն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող շարունակական բռնաճնշումներն էին:

Այս նույն պատճառով EITI-ում Ադրբեջանի կարգավիճակը 2015 թվականի ապրիլ ամսին լիիրավ անդամի մակարդակից իջեցվել էր թեկնածուի մակարդակի, եւ Ադրբեջանին պահանջ էր ներկայացվել վերջ տալու բռնաճնշումներին:

Միջազգային կազմակերպությունների նամակում ասվում էր. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը շարունակում է անողոք կերպով բռնաճնշումներ կիրառել ակտիվիստների նկատմամբ, շարունակվում են նաեւ ձերբակալությունները: Ադրբեջանի կառավարությունը սառեցնում է ակտիվիստների բանկային հաշիվները, արգելափակում ակտիվիստներին դրսից ուղարկված ֆինանսները:

Կազմակերպության անդամությունը պահելու համար Ադրբեջանի կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ վերջ դնի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումներին»:

Սակայն Ադրբեջանի կառավարությունը արեց ճիշտ հակառակը, ինչի արդյունքում զրկվեց անդամության կարգավիճակից:

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան