Դոլարը, ռուբլին արժեզրկվել են, եվրոն ու ֆունտն` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 10-ին կազմել է 486,03 դրամ: Այն մարտի 9-ի համեմատ արժեզրկվել է 0,43 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,82 դրամ՝ արժևորվելով 2,26 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 591,74 դրամ է՝ մարտի 9-ի համեմատ այն արժևորվել է 0,64 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 10-ին կազմել է 8.24 դրամ` մարտի 9-ի համեմատ այն արժեզրկվել է 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 2267,83 դրամ, ոսկի՝ 18,853,82 դրամ, պլատին` 14,751,16 դրամ: