Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
ՍպորտՀրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը վազող թիրախ մարզաձևում կարողացավ դուրս գալ եզրափակիչ և նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակչում Լիլիթ Մկրտչյանը զիջեց միայն Ուկրաինան ներկայացնող Գալինա Ավրամենկոյին:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 13 մարզիկներ: