Վրաստանում չեն բացառում գազի սակագների հնարավոր բարձրացումը
ՏնտեսությունՎրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառում բնական գազի սակագների աճը այն բանից հետո, երբ Էներգետիկայի ու ջրամատակարման հարցերով ազգային կանոնակարգող հանձնաժողովը ավարտի դրանց վերանայումը, հայտնում է Sputnik-–ը։
Կանոնակարգող հանձնաժողովը մարտին սկսել է վերանայել գազի սակագինը։ Վերջնական որոշումը կընդունվի այս տարվա հուլիսին։
«Բնական գազը ամբողջությամբ ներմուծվում է հարեւան երկրներից։ Դրա դիմաց վճարում են արտարժույթով, այն գնում են դոլարով, իսկ բնակչությանը վաճառում ազգային արժույթով։ Այնպես որ հնարավոր է, որ սակագները աճեն։ Բայց սպասենք հանձնաժողովի որոշմանը»,- հայտնել է Կալաձեն՝ Rustavi2-ի եթերում։
Հիմա Թբիլիսիում գազի սակագինը կազմում է 45․62 տետրի՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ մարզերում՝ 40-ից 50 տետրի 1 խորանարդ մետրի դիմաց։ Ընթացիկ փոխարժեքով 1 դոլարը 2․4767 լարի է։