Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»


Չավուշօղլուն կարող է գալ և զմայլվել հոլանդական կակաչներով, բայց չի կարող հանրահավաք անցկացնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները գնալով սրվում են: Այս լարվածությունն աստիճանաբար թափանցում է նաև ԵՄ անդամ այլ երկրներ:

Բեռլինի և Անկարայի հարաբերություններում հերթական ճգնաժամը ծագեց այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանություններն արգելեցին թուրք պաշտոնյաներին` հանդիպում ունենալ իրենց երկրում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ` ապրիլի 16–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակում: Գերմանական լրատվամիջոցների հաշվարկներով, Գերմանիայի տարածքում բնակվող և Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը գերազանցում է 1 միլիոնը:

Գերմանական իշխանություններն անցած շաբաթ արգելեցին միանգամից մի քանի քաղաքներում` Քյոլնում, Լևերկուզենում և Համբուրգում նախատեսված քարոզչական հանրահավաքները: Անդրադառնալով գերմանական իշխանությունների գործողություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր` «Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից»:

Սրան ի պատասխան Մերկելը հայտարարել էր. «Գերմանիային նացիոնալ–սոցիալիզմի դարաշրջանին բնորոշ գործելաոճ վերագրելու մասին հայտարարությունները որևէ արդարացում չունեն: Այս հայտարարությունները վշտացնող են ու ընկճող և, ըստ իս, լուրջ մեկնաբանության անգամ արժանի չեն»:

Թուրք–գերմանական այս ճգնաժամն աստիճանաբար սկսում է թափանցել նաև Եվրամիության անդամ այլ երկրներ: Անցած շաբաթավերջին Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ արեց արգելել թուրք պաշտոնյաներին ԵՄ տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը կանի հնարավորը` երկրի տարածքում կազմակերպվող քարոզչական հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությունը բացառելու համար: Ավելին, Նիդեռլանդների արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել էր իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա: «Անշուշտ նա կարող է այցելել մեր երկիր, տեսարժան վայրեր հաճախել ու հոլանդական կակաչներով զմայլվել։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,– հեգնանքով նշել էր Ռուտեն:

Գերմանիայի և ընդհանրապես ԵՄ–ի ու Թուրքիայի միջև այս լարվածության առաջացումը միայն կոնկրետ վերը նշված խնդրով չէ, որ պայմանավորված է: Ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի, որոնք ի թիվս այլ հարցերի, առնչվում են նաև սիրիական խնդրին: Թուրքիան ստվերային ձևով հովանավորում է ԻԼԻՊ–ին, կապեր ունի նրա հետ, և եվրոպական երկրների հետ լարված հարաբերությունները պետք է դիտել նաև այս համապատկերում: «Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը, որի հետ Թուրքիան համագործակցում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ «Ջահբաթ ան նուսրա» ահաբեկչական խմբավորումը»,– կարծում է դիվանագետը:

Այս ամենով հանդերձ Գերմանիայի իշխանությունները, սակայն, շարունակում են ընդգծել` Թուրքիայի հետ կապերի վերջնական խզումը հակասում է երկրի և ողջ Եվրոպայի շահերին: «Դեռ երբեք մեր հակասություններն այսքան զգալի չեն եղել: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան և Թուրքիան ընդհանուր լուրջ շահեր ունեն: Մեր տեսանկյունից արժե անել ամեն ինչ` Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները բարելավելու համար: Դա, սակայն, պետք է արվի մեր կողմից դավանած արժեքների հիման վրա և մեր հստակ ակնկալիքներով»,– ասել է Մերկելը:

Ուստի Գերմանիան և ԵՄ մյուս երկրները կտրուկ քայլեր, թերևս, չեն ձեռնարկի: Թուրքիան մեծ ազդեցություն և աշխարհաքաղաքական նշանակություն ունի Մերձավոր Արևելքում: Բացի այդ, ՆԱՏՕ–ի անդամ երկիր է: Նաև` եթե ԵՄ–Թուրքիա հարաբերությունները շատ լարվեն, հարցականի տակ կարող է հայտնվել ԵՄ–Թուրքիա համաձայնությունը փախստականների վերաբերյալ:

Նրանք երկյուղում են նաև, որ Ռուսաստան–Թուրքիա համագործակցության զարգացումը կարող է Անկարային դուրս բերել Արևմուտքի ազդեցության ծիրից: Այս առումով գուցե հետաքրքրական լինի Մերկելի` Ռուսաստան կատարելիք այցը: «Ընդհանրապես ֆիզիկայի օրենք կա` եթե մի կողմը թեթևանում է, մյուսը ծանրանում է»,– նշում է Ա. Նավասարդյանը:

Թե այս ամենը ինչով կավարտվի և զարգացումները ուր կտանեն, դժվար է ասել: Բայց նույն Գերմանիայի Բունգեսթագից արդեն կոչեր են հնչում` դադարեցնելու զենքի վաճառքը Թուրքիային:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ