Պետական միջոցները աննպատակային ու անարդյունավետ մսխողները պետք է պատժվեն. Գագիկ Ծառուկյան
ՀասարակությունԱյսօր Գավառում ընտրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Բյուջեի գումարները պետք է ծախսվեն նպատակային, իսկ պետական միջոցները աննպատակային ու անարդյունավետ մսխողները պետք է պատժվեն»:
Այստեղ եւս Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք գալիս են լուծելու: Դրանք են` բարձր վարկային տոկոսների նվազեցում, գործազրկություն, արտագաղթի մեծ տեմպեր: Գեղարքունիքում նրան շատ էին դիմում նաև ավանդների վերադարձի վերաբերյալ հարցով, ինչի առնչութամբ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դա է իսկապես առաջնահերթ խնդիրը և ոչ թե կենսաթոշակային կուտակային հիմնադրամը, որին տարեկան 28-30 մլրդ դոլար գումար է հատկացվում: Ծառուկյանի խոսքով` այդ հիմնադրամը պետք է սառեցվի, իսկ դրան ուղղվող գումարները ուղղվեն ավանդների վերադարձին, որպեսզի ժողովրդի, հատկապես տարեցների դեմքին ժպիտ գա: