Հրազդանի գերեզմանատանն արգելափակված մեքենաները դուրս են բերվել փրկարարների օգնությամբ
ՀասարակությունԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մարտի 11-ին՝ ժամը 14:19-ին, տեղեկություն է ստացվել, որ մեքենաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 34 NO 344 և «Mercedes C 180» մակնիշի 92 GV 092 պետհամարանիշներով ավտոմեքենաները (5 ուղևոր)։
Մարտի 11-ին, ժամը 13:58-ին նույնպես ահազանգ է ստացվել: Այս անգամ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից: Մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի 34 RV 279 պետհամարանիշով ավտոմեքենան: