Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»


Հայաստանը կարող է երկխոսության հարթակ դառնալ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև. Վաչե Գաբրիելյան

Քաղաքական

Վերջին երկու տարիները Հայաստանի տնտեսության համար հեշտ ժամանակներ չեն եղել, սակայն տնտեսական դժվարությունները պայմանավորված չեն եղել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մեր տնտեսության մեջ հետաքրքիր զարգացումներ են եղել: 2015-2016թթ. մեզ համար հեշտ ժամանակներ չէին տնտեսական առումով: Այդ ժամանակահատվածը նաև համընկավ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, և մեր հասարակության մեջ շատ էին քննարկում հարցը՝ արդյոք երկրում տնտեսական բարդ իրավիճակի պատճառը Եվրասիական տնտեսական միության անդամակցումն է: Տարբեր գնահատականներ են հնչել, սակայն ամենագլխավորն այն է, որ մենք միշտ փորձել ենք բացատրել, որ մեր երկրի տնտեսության դժվարությունները հարկավոր է բաժանել Եվրասիական տնտեսական միությունում տեղի ունեցող զարգացումներից»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը վերլուծություններ է իրականացրել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի տնտեսության վրա ավելի բարդ ազդեցություն կունենար Ռուսաստանի բարդ տնտեսական վիճակը, եթե երկիրը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: «Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորությունը, որ տալիս է Եվրասիական տնտեսական միությունը»,- ասաց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ վերջերս Հայաստանում սպառողների համար նվազել է գազի սակագինը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն Ռուսաստանից գազ է գնում ավելի էժան գնով, քան այն երկրները, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն: «Այս դեպքում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության օգուտն ակնհայտ է: Այսինքն, այն երկրները, որոնք միության անդամ չեն, Ռուսաստանից գազ են գնում շատ ավելի բարձր գներով, քան Հայաստանը»,- ասաց փոխվարչապետը:

Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՌԴ-ից Հայաստան ներմուծման ծավալները զգալիորեն ավելացել են: «Սա նշանակում է, որ հիմա մեր գործարարները ոչ թե երրորդ երկրներից են բերում այս կամ այն ապրանքը, այլ Ռուսաստանից, քանի որ դա ավելի ձեռնտու է: Մենք տեսնում ենք, որ առաջընթաց կա ու մեր բիզնեսի համար հեշտացել է առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ»,- մանրամասնեց Վաչե Գաբրիելյանը:

Նրա գնահատմամբ՝ եվրասիական ինտեգրացիոն նախագիծը շատ մեծ հեռանկարներ ունի, որն արդեն իսկ հասցրել է որոշակի հաջողություններ արձանագրել: Եզրափակելով խոսքը՝ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է երկխոսության ու տնտեսական համագործակցության հարթակ դառնալ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև:

 

Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը