36-ամյա Էդիկը հայտնվել է դատարանում. հիվանդանոցում հայհոյել է բժշկուհուն
ՀասարակությունԱրմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Էդիկին մեղադրանք է առաջադրվել «Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնի» բժիշկներին հայհոյելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ անցած տարվա հունիսին Էդիկը կենտրոնի դեղակայուն բաժանմունքի միջանցքում շուրջ 30 րոպե հայհոյանքներ է հնչեցրել հերթապահ բժշկուհու, ինչպես նաեւ իր այդ խուլիգանական գործողությունները սաստող նույն հիվանդանոցի աշխատակիցների նկատմամբ:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: