Հրշեջները մարել են Զառիթափ գյուղում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 12-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 18-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է փայտյա կառուցատարրն ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:37-ին: