Քոչար փողոցում փլուզվել է տան պարիսպը
ՀասարակությունՄարտի 12-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, առկա է կախված մետաղյա կառուցատարրերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Ա. Բ.-ին պատկանող տան բետոնե ցանկապատը՝ մոտ 6 քմ, առկա է մոտ 18 քմ փլուզման վտանգ: Տան շքամուտքի ասֆալտի վրա առաջացել են ճաքեր՝ մոտ 12 մ:
Տեղում աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել. անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներ: