Լիվերպուլի կամային հաղթանակը Բարնլիի հետ խաղում
ՍպորտԱնգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»:
Հանդիպման հաշիվը 7-րդ բացել է հյուրերի ֆուտբոլիստ Էշլի Բարնսը: Ընդմիջումից առաջ Վեյնալդումը հավասարեցրել է հաշիվը, իսկ 61-րդ րոպեին Էմրե Ջանը խփել է իր թիմի հաղթանակ գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 55 միավոր և ամրապնդվել 4-րդ տեղում: