Տավուշ գյուղի մոտ ավտոմեքենաների բախման հետեւանքով կան տուժածներ
ՀասարակությունՏավուշի մարզի Տավուշ գյուղի մոտ մարտի 13-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Բերդ-Այգեպար հատվածի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 QS 470 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Ս.) և ՎԱԶ-2106 մակնիշի 35 OT 494 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ս.-ը և Ա. Դ.-ը տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Դ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: