Գեղարքունիքի մարզում ուժեղ քամիների պատճառով ճանապարհներ չեն փակվել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում մարտի 11-ին եւ 12-ին գրանցված ուժեղ քամիների հետեւանքով միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներ չեն փակվել, չի խոչընդոտվել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի տարածքում սկսված ձյան հալոցքը քամիների ազդեցությամբ ավելի է արագացել, իսկ ձ յան շերտը բարակել ու ավելի է կոշտացել, ինչը չի կարող քամու ուժի ազդեցությամբ կուտակվել ճանապարհներին:«Ջերմաստիճանը Գեղարքունիքում տաքացել է, տեղացած թույլ ձյունը հալվում է անմիջապես, ուժեղ քամիներն արդեն չեն ուղեկցվում բքով: Մարզի բոլոր ճանապարհներն ազատ են ձյան ծածկույթից: Հիմա մեզ անհանգստացնողը ձմռան ցուրտ եղանակի պատճառով առաջացած փոսերն են, որոնց նորոգման համար կպահանջվի ոչ քիչ միջոցներ: Եղանակային պայմանները հիմա թույլ չեն տալիս՝ փոսային նորոգումներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ, փոսային նորոգումները կսկսվեն ապրիլի սկզբներից»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան