Հանձնաժողովը ոստիկանապետին կդիմի 5 ոստիկանի աշխատանքից ազատելու տույժի առաջարկով
ՀասարակությունՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2017 թ. առաջին՝ մարտի 13-ին տեղի ունեցավ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, ի րավաբանական վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվեցին ոստիկանության 5 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: