Խեդիրա. ԱՄՆ կտեղափոխվեմ մի քանի տարի հետո, իսկ հիմա ցանկանում եմ նվաճել ՉԼ-ի գավաթը
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան նշել է, որ մտադիր է մի քանի տարի հետո տեղափոխվել MLS:
29-ամյա գերմանացին թուրինյան ակումբ էր տեղափոխվել 2015 թվականին:
«Կուղևորվեմ ԱՄՆ, սակայն ոչ հիմա: Ցանկանում եմ բարձր մակարդակով հանդես գալ ևս մի քանի տարի: Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և պաշտպանել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայի ընտրանու հետ:
Չեմ կարող դա անել, եթե հանդես գամ ԱՄՆ-ում կամ Չինաստանում: Բացի այդ, ես այստեղ լավ գումար եմ աշխատում»,- Խեդիրայի խոսքն է մեջբերում La Repubblica-ն: