Samsung եւ Xiaomi որոշ հեռախոսներ վաճառվում են վիրուսով
ՀասարակությունՓորձագետները հայտնաբերել են վիրուսներ՝ Android-ի բազայով աշխատող որոշ հեռախոսների մեջ, հայտնում է Check Point-ը։
Վարակված հեռախոսներից են Samsung Galaxy Note 2-5եւ Galaxy S7, Xiaomi Mi 4i եւ Xiaomi Redmi, նաեւ Lenovo A850 սմարթֆոնները։ Այդ սարքերում հայտնաբերվել է վնասակար վիրուս, որը այնտեղ է հայտնվել ոչ թե օգտատիրոջ մեղքով, այլ ի սկզբանե եղել է նոր գաջետների մեջ։ Նման վիրուսը կարող է հեշտությամբ մուտք գործել սարքի սեփականատիրոջ անձնական տեղեկություններ ու դրանք փոխանցել օպերատորին։