Տարոն Մարգարյանն՝ աներձագի համար. թիվ 1 ընտրական տարածքում ընտրակաշառքի ձևը փոխվել է. «ՉԻ»
Հասարակություն«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձևը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:
Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները և հողատարածքները, օրինականացվում են մինչև օրս անօրինական համարվող կրպակները: Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:
Առավել մանրամասն՝«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: