Մերտենսը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ
ՍպորտԻտալական «Նապոլիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել թիմի կիսապաշտպան Դրիս Մերտենսի պայմանագրի ժամկետը,- տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի` իտալական ակումբը 29-ամյա բելգիացուն առաջարկում է տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վաստակել 3 մլն:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ լրանում է 2018 թվականին: «Նապոլիի» կազմում Մերտենսը հանդես է գալիս 2013 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է Իտալիայի առաջնության 24 հանդիպման, դարձել 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի շրջանակում Մերտենսը մասնակցել է 8 խաղի, որում աչքի է ընկել 5 գոլով և 2 գոլային փոխանցումներով: