Բոնի. Պարզապես չեմ հասկանում, թե ինչու տեղափոխվեցի Սթոք
ՍպորտՀարձակվող Վիլֆրիդ Բոնին հիասթափվել է իր` «Սթոք Սիթի» տեղափոխությունից: Ֆուտբոլիստը չի կարողանում խաղաժամանակ ստանալ անգլիական ակումբում:
Վերջինս «Սթոքում» հանդես է գալիս վարձավճարով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»:
Վերջին անգամ Բոնին խաղադաշտ է դուրս եկել նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին:
«Ցանկանում եմ տեղեկանալ, թե ինչու եմ նստում պահեստայինների նստարանին: Քեզ ասում են, որ ամեն ինչ կարգին է, սակայն արդյունքում դու խաղադաշտ դուրս չես գալիս: Դա ինձ խելքահան է անում:
Մարզիչն ասում է, որ պետք է համբերատար լինել: Պարզապես ես չեմ հասկանում, թե ինչու եմ տեղափոխվել «Սթոք»»,- հարձակվողի խոսքն է մեջբերում Mirror-ը: