Մեսի. Որդիս չի սիրում ֆուտբոլ
Սպորտ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ իր որդի Տիագոն չի սիրում ֆուտբոլ: Արգենտինայի հավաքականի ավագին հարցրել են, թե արդյոք նրա որդին գնալու է հոր ճանապարհով:
«Որդիս ընդհանրապես չի սիրում ֆուտբոլ: Նա գալիս է խաղերին, քանի որ Լուիս Սուարեսի եւ մեր մյուս ակումբակիցների որդիները եւս այնտեղ են լինում: Նա նման չէ Սուարեսի որդուն, որն ամբողջ օրը վազում է գնդակի հետեւից»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Մեսիի որդին մարզվում է «Բարսելոնայի» ակադեմիայի 3-5 տարեկանների ֆուտբոլային թիմում: