Լուկակուն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Էվերթոնի հետ
ՍպորտԱնգլիական «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում է Telegraph-ը:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների` այսօր 23-ամյա բելգիացին բանակցություններ է վարել ակումբի հետ և հայտարարել, որ ցանկանում է մոտ ապագայում տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Էվերթոնի» հետ լրանում է 2019 թվականին: