Facebook-ն արգելել է ծրագրավորողներին օգտատերերի տվյալները կիրառել լրտեսության նպատակով
ՀասարակությունFacebook Inc ընկերությունը ծրագրավորողներին արգելել է լրտեսման նպատակով օգտագործել սոցցանցում պահպանվող տեղեկատվությունը օգտատերերի մասին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունն անցյալ տարի տեղեկացել է, որ Facebook-ը և սոցցանցին պատկանող Instagram-ը, օգտատերերի տվյալները փոխանցել են Geofeedia ընկերությանը, որը զբաղվում է իրավապահ մարմինների համար նախատեսված վերահսկման ծառայությունների մշակմամբ:
Այդ ծրագրերի օգնությամբ ոստիկանությունը կարող էր հետևել հանրահավաքների ժամանակ բողոքի ցույց իրականացնողներին, այդ թվում` ամերիկյան ֆերգյուսոն քաղաքում, որտեղ ոստիկանների կողմից սևամորթ քաղաքացի էր սպանվել: Այդ միջադեպից հետո սոցցանցը դադարել է տվյալներ տրամադրել Geofeedia ընկերությանը:
Facebook-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկել ծրագրավորողների գործողությունների դեմ, որոնք վերահսկողություն ապահովող ծառայություններով են զբաղվում: