«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առեւտրի, սպասարկումների եւ գովազդի, քաղաքաշինության եւ հողօգտագործման, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաեւ նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: