Հայաստանի բնության պետական թանգարանում «Մայրություն» խորագրով ցուցահանդես է բացվել
ՄշակույթՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում գարնանամուտն ազդարարվել է հերթական միջոցառմամբ: Տեղի է ունեցել Ֆլորա Հարությունյանի «Մայրություն» խորագրով նկարչական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նկարիչ Սամվել Սևադան, ասմունքող Աննա Կոստանյանը, աշակերտներ և հյուրեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվու թյան և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշակերտներն ու Ա. Կոստանյանի ասմունքի դպրոցի սաները հենդես են եկել մայրությանը նվիրված բանաստեղծություններով, երգ ու պարով:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ արվեստի գործիչ Սամվել Սևադան, ասմունքել է Աննա Կոստանյանը:
Միջոցառումն ամփոփել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը` Ֆլորա Հարությունյանին պարգևատրելով Հայաստանի բնության պետական թանգարանի պատվոգրով: