Գնիշիկում գործող գյուղապետը չի վերընտրվել, Սերս համայնքում էլ միակ թեկնածուն գյուղապետն է եղել
Օրվա իրադարձություններՎայոց ձորի Գնիշիկ և Սերս համայնքում երեկ տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Գնիշիկ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 155, սակայն ընտրություններին մասկակցել է 129 քաղաքացի: Անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա: 129 ընտրողից 80-ը քվեարկել է Արա Լևոնյանի օգտին, իսկ 49-ը՝ Մեսրոպ Մելքոնյանի:
Վայոց ձորի Սերս համայնքում եղել է համայնքապետի ընդհամենը մեկ թեկնածու: Համայնքում ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը կազմել է 147, սակայն ընտրություններին մասնակցել է 85 մարդ: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 10, երկու քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: 73 քվեով գյուղի միակ թեկնածուն՝ Տիգրան Մալխասյանը վերընտրվել է համայնքապետ: