Դոլարը, ռուբլին ու եվրոն արժեզրկվել են, ֆունտը` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 15-ին կազմել է 484,16 դրամ: Այն մարտի 14-ի համեմատ արժեզրկվել է 1,01 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514,57 դրամ՝ արժեզրկվելով 1,55 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 590,68 դրամ է՝ մարտի 14-ի համեմատ այն արժևորվել է 2,61 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 15-ին կազմել է 8.20 դրամ` մարտի 14-ի համեմատ այն արժեզրկվել է 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,62 դրամ, ոսկի՝ 18,750,93 դրամ, պլատին` 14,585,44 դրամ: